16 08 2023

Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն․ Արցախում 8 երեխայի մայր

Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն․ Արցախում 8 երեխայի մայր

Արցախի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել՝ Արցախում բնակվող բազմանդամ ընտանիքի մասին։

Շարունակվող շրջափակումն արդեն անելանելի դրության է հասցրել բազմաթիվ ընտանիքների: Հատկապես բազմազավակ ընտանիքներն արդեն դժվարությամբ են օրվա հացը գտնում: Իսկ երբ անհրաժեշտ են նաև դեղեր, երբ ընտանիքում հատուկ խնամք պահանջող երեխա կա՝ պատկերն ավելի տխուր է դառնում, հարցերը շատ, հնարավորությունները՝ քիչ: Դիմանում են՝ վերջին ուժերը լարելով:

«Ունեմ 8 երեխա, որից երկուսը հաշմանդամության առաջին կարգ ունեն։ Մի հատ էլ զոհված երեխա ունենք։ Բան չկա սարքելու, որ ուտեն։ Չգիտեմ ոնց անեմ»,-ասում է բազմազավակ մայր Մարինե Գրիգորյանը։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ