Արցախում պլանային վիրահատությունները կանգնեցված են։ Երեխաները, որոնք պլանային վիրահատության կարիք ունեն, հասնում են ծայրահեղ վիճակի ու վիրահատվում են անհապաղ հիմունքներով»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց մանկական նյարդաբանը, ով երեք շաբաթ առաջ է վերադարձել Արցախի Հանրապետությունից։
«Կոլեգայիս հետ Արցախում եմ եղել նաև դեկտեմբերին։ Երկու ամիս այնտեղ էինք ու չէինք կարողանում վերադառալ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձանք։ 4,5 ամիս անց նորից փորձեցի գնալ, քանի որ կան բազում հիվանդներ, որոնք մեր կարիքն ունեն»,- ասաց բժշկուհին։
Նա նշեց, որ ոչ բոլոր հիվանդներն են ծայրահեղ ծանր վիճակում, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվեն Հայաստան։
«Կան հիվանդ երեխաներ, էպիլեպսիայով տառապող, որոնք մշտապես մեր կարիքն ունեն։ Նրանք շատ են, 100-ից ավելի։ Այնտեղ էի՝ նրանց օգնելու համար։
Կան բազում խնդիրներ, պրոբլեմներ, որոնց նրանք առերեսվում են։ Կա դեղերի պակաս, կան երեխաներ, որոնց թերսնված են։ Մենք չենք կարող ամեն օր մեր երեխաներին համոզել, որ ուտեն միայն կարտոֆիլ և լոբի, իսկ այնտեղ այլ բան չկա»,- ասաց մանկական նյարդաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը