Արցախում ուշագնացության դեպքեր ամեն օր են գրանցվում` ցույց տալով սովի անդառնալի հետևանքները։
Արցախում շարունակում է ավելանալ ուշագնացությունների թիվը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր»,– գրել է Ստեփանյանը:
Նա շեշտել է, որ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները:
Իր գրառմանը կից Ստեփանյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում ուշագնաց եղած կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները և հավաքված քաղաքացիները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը