Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։ Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Սննդամթերքի պակասի պատճառով գրանցվել են երեխաների մահվան ողբերգական դեպքեր։ Երեկ հասարակական տրանսպորտի մեջ վատացել էր հղի կինը, որին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։
Արցախում մարդասիրական ճգնաժամ է. չկա ուտելիք, վառելիք։ Հացի հերթում այսօր ինքնազգացողությունը վատացել և ուշագնաց է եղել մի տարեց տղամարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը