Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները», - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը