15 06 2023

Կորպուսի հրամանատարը՝ Երասխում Ադրբեջանի կրակոցների մասին



«Հրաձգության հետևանքներն առկա են գործարանի տարածքում․ եղե՞լ են կրակոցի հետքեր բնակելի տարածքներում, թե ոչ, դա չենք կարող ասել, նման տեղեկատվության չենք տիրապետում»,- Երասխում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը՝ հավելելով, որ հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, բանակն էլ շարունակում է ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում։

Հիշեցնենք, որ Երասխում Ադրբեջանի կրակոցները հունիսի 13-ին եղել են կառուցվող գործարանի ուղղությամբ, վիրավորվել է երկու հնդիկ աշխատակից։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ