06 05 2023

Մենք մեր երկրորդ ձեռքբերումը հեղափոխության տանուլ չենք տալու․ Անդրանիկ Թևանյան



«1988-ի շարժումը մեզ 2 կարևոր ձեռքբերում տվեց ՝ ստացանք անկախ Հայաստան, երկրորդը՝ ստացանք ազատագրված Արցախ»,- «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Սիրելի Ղարաբաղցիներ ձեր ցավը տանեմ , ներեք մեզ որ մինչև էս պահը չենք կարողացել էս  վիճակը փոխել , բայց մենք սրա հետ չենք համակերպվելու , մննք մեր երկրորդ ձեռքբեումը հեղափոխության տանուլ չենք տալու «,-ասաց պատգամավորը։

Ներկաները բարձր ծափողջույններով ողջունեցին Արցախի մեր հայրենակիցներին։

«2018 –ին ժողովուրդը ճիշտ էր,  որ դուրս էր եկել , բայց սխալվեց այն խմբակի ընտրությամբ, որը այսօր Հայաստանը տանում է կործանում ու զրոյացնում, հետևաբար մենք պետք է այդ ճիշտը տանելու համար իսկական հայկական երկրորդ հեղափոխություն անենք և ապահովենք  իրական արդարություն, խաղաղություն, համերաշխություն, սեր ու պետականություն, մենք դա կարող ենք անել միասին»,-ասաց Թևանյանը։ ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ