11 04 2023

Խոսվում է ադրբեջանցի երկու զինծառայողի մասին, կան աղբյուներ, որոնք երրորդի մասին են նշում․ Աբրահամյան



«Հայաստանն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, նաև երկրի ներսում․ այն մարմինները, որոնք  պետք է ապահովեին ներքին անվտանգությունը և նրանք, ովքեր երկրի ներսում նման իրավիճակներում պետք է կարողանային գործել, փաստացի  արդյունավետություն չեն դրսևորել։ Տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ տեղի ունեցածի մեջ նորություն չկա» ,- ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս Սիսիանի հատվածից ՀՀ սուվերեն տարածք երկու ադրբեջանցի զինծառայողների ներթափանցմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը։  

«Մենք երկար ժամանակ է  խոսում ենք դեռևս խմբի մասին, որի հետ  կապված մանրամասներ չկան։ Խոսվում է ադրբեջանցի երկու զինծառայողի մասին, կան տարբեր աղբյուներ, որոնք երրորդի մասին են նշում։ Որևէ հստակություն չկա, թե իրականում քանի հոգանոց խմբի մասին է խոսք գնում, իրականում նրանք ի՞նչ նպատակով են մուտք գործել Հայաստանի տարածք։ Նպատակը՝ հետախուզական տեղեկությունների ձեռք բերո՞ւմն է,  ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիայի  իրականացո՞ւմն է, թե՞ որն է, բայց փաստ է, որ մի կողմից  անցում է  եղել Հայաստանի առաջնագծով ու  նվազագույնը  2-3 օր Հայաստանի բնակավայրերում են։ Նրանցից մեկի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի բնակիչների կողմից ֆիքսելուց և, ըստ էության, իրավապահներին հանձնելուց հետո»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ