31 03 2023

Կուլտուրական մարդ Վարդանյան Վովան ասել է՝ ում վրա ուզենամ, կգոռամ, Մհերն էլ ասել է՝ չես կարա․ Աղվան Վարդանյան․ Hayastan.news

Կուլտուրական մարդ Վարդանյան Վովան ասել է՝ ում վրա ուզենամ, կգոռամ, Մհերն էլ ասել է՝ չես կարա․ Աղվան Վարդանյան․ Hayastan.news

 

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի մասին Hayastan.news-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ թեև ինքը ականատես չէ, բայց ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․ «Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։

Դրանից հետո, ըստ Վարդանյանի, անմիջապես ոստիկանները եկել են «Հայաստան» խմբակցություն և Մհեր Սահակյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հարցին՝ ո՞վ է դիմել ոստիկանություն, մեր զրուցակիցն ասաց՝ ենթադրում է, որ հենց Վլադիմիր Վարդանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ