zham.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, մարտի 13-ին Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Այցի ընթացքում Ռասմուսենը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև արևմտամետ փորձագիտական հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հայաստանում գտնվելու ընթացքում Ռասմուսենը այցելել է նաև Ջերմուկ, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։ Ռասմուսենի այցը, նրա հարցազրույցները, ինչպես նաև նրա այցելած վայրերից լուսանկարները լայնորեն գովազդվել էին գործող իշխանությունների քարոզչամեքենայի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը