Գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ և արդեն անցած շաբաթ օրվանից վերսկսվել են պարապմունքները՝ 9-ից 12-րդ դասարանցիների համար: Այսուհետ դպրոցները 5-օրյայից անցնելու են 6-օրյա ռեժիմի ու շաբաթ օրը լրացնելու են ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը:
Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է թվով 5 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր 5 դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ: Պատասխանատուները վաղ առավոտից են հոգ տարել, որ դասարանները տաք լինեն: Մի վառարան էլ հատկացվել է ուսուցչանոցին:
«Առավոտյան 7.30 վառարանները վառել ենք , որպեսզի երախան գա ու չմրսի: հետևողական աշխատանքը տանում ենք, որպեզի վառարանները նորմալ վառվեն, իհարկե պահպանելով անվտանգության կանոնները»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Ստեփանակերտի հ.7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոյանը։
Մայրաքաղաքի համար 3 միջնակարգ դպրոցի նախադպրոցական մանաշենքի դասարանները հատկացվել են բարձր դասարանների աշակերտներին: Դպրոցականների համար անսպասելի էր ՝ շաբաթ օրը դպրոց հաճախելու մասին որոշումը, բայց միևյույն ժամանակ գիտակցում են , որ դա արվել է հենց իրենց համար, որ ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից:
«Անհարմարությունները շատ են, ծխին դեռ սովոր չենք, նաև այն, որ տարրական դասարաններում ենք անցկացնում դասաժամերը, բայց երևի կկարողանանք շարունակել մեր ուսումը, որպեսզի ծրագրից հետ չմնանք»,-ասել է 10-րդ դասարանի աշակերտ Մարիաննա Բաբայանը։
Գազամատակարարման խափանման կամ հովհարային անջատումների պայմաններում դասերը վերսկսելու որոշումը ճիշտ է համարում նաև ֆիզիկայի ուսուցչուհին: Աչքերը ծխից փոքր-ինչ կարմրել են, բայց է համոզված է, որ, հակառակ դժվարություններին, պետք է դիմակայել:
«Ճիշտ է անհարմարություններ կան, նստարանները չեն համապատախանում աշակերտների հասակին, վառարանը ծուխ է առաջացնում, բայց երեխաները եկելե են և նրանք ուզում են սովորել: Ընդհարապես երեխաները իրում են դպրոցը, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Ֆիզիկայի ուսուցիչ Անահիտ Թովմասյանը։
Հին ուսուցիչներին փայտի վառարանները հիշեցրել են 90-ականները: Ֆիզկուլտուրայի դասատուն լավ է հիշում այն տարիները:
Աշակերտներն առայժմ բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը: Եղանակային պայմանները թույլ չեն տալիս: Խնդիրների մասին խոսելիս, դպրոցի տնօրենը նշում է վառելանյութի որակը: Ոչ թե ձմռանն ընդառաջ են փայտը պահեստավորել, այլ ստացել են ու բերել դասասենյակ: Թաց փայտը դժվար է վառվում և լրացուցիչ դժվարությունններ, անհարմարություններ ստեղծում:
«120 աշակերտներից այսօր հաճախել է դպրոց մոտ 70 տոկոսը:Հուսով եմ երկուշաբթի ավելի շատ աշակերտներ կհաճախեն:Բոլոր ուսուցիչներն էլ պատրաստ են աշխատել ցանկացած պայմաններում միայն թե հասցնեն ավարտեն ծրագրերը»,-նշում է դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը։
Գրիբոյեդովի անվան դպրոցում երկրորդ հերթով աշխատելու է Հադրութի դպրոցը: Ավելի տաք պայմաններում կսովորեն դպրոցի 80 աշակերտները: Տնօրինությանը մտահոգում է դպրոց չհաճախող աշակերտնեի հարցը:
«Միաժամանակ մենք անհանգիստ ենք տարրական և միջին օղակի համար: դասընթացից հետ են մնում: Մտահոգիչ է այն հանգամանքը , որ այդ դպրոցները, որտեղ գազով չի ջեռուցումը շարունակում են դասընթացը, իսկ մենք ոչ: Դրա համար ինչ որ լուծում պիտի լինի»,-ասում է Հադրութի միջնակարգ հոսքային դպրոցի ուումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Ղուլյանը։
Բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ բոլորի նպատակը մեկն է՝ 21-րդ դարին վայել կրթություն ապահովել:
«Այս պայմաններում իհարկե առաջվա արդյունավետությունը ապահովել հնարավոր չէ, բայց համենայնդեպս չարյաց փոքրագույնն է այս դեպքում: Սա նյարդերի պայքար է : Մեր նյարդերը ամուր են և պատրաստ ենք դիմակայելու: Եթե մեք ապրում ենք Արցախում պիտի գիտակցենք, որ նման դեպքերը անխուսափելի են և պետք է ունենանք ամուր կամք և ուժ»,- նշում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հեղինար Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը