08 02 2023

Էդ ինչպե՞ս է՝ թշնամական Թուրքիային նման արագ արձագանք կա, Իրանի հանդեպ՝ 0 արձագանք․ Անդրանիկ Թևանյան



«Ներկայացնեմ հասարակությունից հնչող երրորդ տեսակետը՝ կարելի էր ցավակցություն հայտնել Թուրքիային և աջակցություն տրամադրել, բայց…»,-Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Թուրքիային ՀՀ-ի ցավակցության և օգնություն ցուցաբերելու մասին հասարակության շրջանում առկա դեմ և կողմ արձագանքների միջին տեսակետը:

Նա շեշտեց, որ «Բայց»-ի տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում:

«Հարց առաջին՝ ինչու համանման այլ իրավիճակում Նիկոլ Փաշինյանն այդպիսի պատրաստակամություն և օպերատիվություն չցուցաբերեց: Երկրորդ՝ ինչպիսի վարքագիծ ունի Թուրքիան Հայաստանի նկատմամբ և ելնելով դրանից ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի համարժեք պատասխանները Թուքիային, երբ մենք տեսնում ենք, թե ինչ մոտեցումներ կան այդ երկրից Հայաստանի նկատմամբ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ օերս բարեկամ Իրանում նույնպես տեղի էր ունեցել երկրաշարժ և պաշոտանական Երևանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի չի արձագանքել դրան և չի ասել որ պատրաստ է օգնություն տրամադրել:

«Սա այն դեպքում, որ Իրանն է դարձել Սյունիքի գոյության երաշխավորը: Իրանն է հայտարարում, որ թույլ չի տալու տարածաշրջանային քարտեզի վերաձևում և Թեհրանն է առանցքային քայլեր կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության մասով՝ առնվազը Սյունիքի հետ կապված»,-հայտարարեց Անդրանկ Թևանյանը և հավելեց. «Էդ ինչպե՞ս է՝ թշնամական Թուրքիային նման արագ և այդպիսի փաթեթով արձագանք կա, Իրանի հանդեպ՝ 0 արձագանք»,-ասաց նա։

Մանրամսն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ