Երևանն այսօր
«Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ ռուս սոցիոլոգը, հայ-ռուսական հարաբերության համատեքստում, գնահատելով իրավիճակը, ասելիքը բաժանեց 2 մասի․ այն, ինչն իր համար հասկանալի է, և այն, ինչը՝ անհասկանալի է։
Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ու Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։
Ռուս սոցիոլոգն անդրադարձավ Հայաստանում հանրային տրամադրություններին՝ ընդգծելով հանրային ընկալումն առ այն, թե հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ռուսաստանը չարձագանքեց հայ-ադրբեջանական հակամարտությանն այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը։
«Հայ հասարակութայն մի մասն այն անվանում է դավաճանություն, մի մասի մոտ էլ անհանգիստ և տխուր, նույնիսկ ագրեսիվ տրամադրվածություն է ու անհասկանալի վիճակ, թե՝ թե ինչո՞ւ ՌԴ-ն չի արձագանքում, երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի տարածքային ամբողջականության վրա, քանի որ , ըստ հանրության նույն հատվածի, Ռուսաստանն ու Հայաստանը գործընկերներ են։ Ինձ հայտնի է նաև «Գելափ»-ի հարցումների արդյունքները, որը ցույց է տալիս, որ ցույց է տալիս, որ Ռուսատանն այս քաղաքական գործընկերային մրցավազքում 3-րդ տեղն է զբացղեցնում, Ֆրանսիան՝ 2-րդ, և Իրանը՝ առաջին հոիզոնականը։ Թեևպարզ է, որ սույն սոցոլոգիական հարցումներով , մեծ հաշվով, ժողովրդի ընդհանուր կարծիքը չեն արտահայտում»,-ասաց նա՝ անդրադառնալով իրավիճակի անհասկանալի կողմին։
«2020 թվականից անհասկանալի է, թե ինչպես է անվտանգային քաղաքակնությունն ազդում ներքին քաղաքակնությանը․ Հայստանի քաղաքական պատասխանատուները , որոնք պատերազմում իրոք պարտվել են, ինչպե՞ս են ընտրվել, նորից մանդատ ստացել․ ենթադրվում է՝ կա՛մ հայ հասարակության համար այդ պարտությունը զգալի չէր, կամ էլ քաղաքական առաջնորդները «կռուտոյ» էին, որ նորից մանդատ ստացան»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը