21 12 2022

Արարատ Միրզոյանը վաճառել է իր բնակարանը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը վաճառել է իր բնակարանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2021 թվականին Շենգավիթ համայնքում գտնվող բնակարանը վաճառել է:

Գնորդները Սարգիս Ռուբիկի Սարդարյանը և Լյուդմիլա Սուրենի Բարսեղյանն են:

Ըստ տեղեկությունների, բնակարանը վաճառել են շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ