Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով, ինչպես հայտնիէ, մի շարք հայտնի շիննախագծերի համահեղինակ է, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի ու թանգարանի, ասում է, որ ճարտարապետությունն աղետալի վիճակում է, օր-օրի կորցնում է երբեմնի նշանակությունը , ինչի պատճառը պետական մտածելակերպի բացակայությունն է։ Արդյո՞ք պետական մտածելակերպի բացակայության հետևանք է նաև այս օրերին աղմուկ հանած՝ Հանրապետության հրապարակի շենքերի մեխապատումը, ի պատասխան հարցին, ճարտարապետն արձագանքում, որ մեծ առումով, եղածն անճաշակություն է։
«Միանում եմ բողոքներին, բայց, որպես ճարտարապետ, ասեմ, որ խնդիրն անցքերը չեն,խնդիրն այն է, որ լուսավորությունն արված է այնպես, որ կորել է Հանրապետության հրապարակի տեսքը։ Մեր հրապարակը ամենափառահեղ տարածքն է, որով հպարտանում ենք, այսօր աղավաղված է և՛ արտաքնապես ցերեկը, իսկ գիշերը՝ առանձնապես․ եթե գիշերն այստեղով անցելու առիթ ունենաք այս շենքերը չեք էլ տեսնի, որովհետև լույսերի խաղը, միանալ-անջատվելը վերացնում է շենքերի գոյությունը, դա է՞ր մեզ պետք։
Մենք հպարտանում ենք մեր շենքերով և գիշերվա լուսավորությունը շատ լավն էր մինչև հիմա, և եթե կարծում են, թե այս ձևով ինչ-որ բան են լուծել, նշեմ, որ հակառակ արդյունքն են ստացել, սա ուղղակի գռեհիկ մոտեցում ու անպատասխանատավություն է»,-ասում է ճարտարապետը՝ վստահեցնելով, որ գործը սկսելուց առաջ, ամենայն հավանականությամբ, մասնագիտական քննարկում չի էլ եղել․ «Նման բան չեմ լսել, որևէ մեկն իմ համոզմամբ չի դիմել այդ հարցով ճարտարապետական պալատին, ինչ վերաբերվում է ներգրավվածությանն առհասարակ, կարծում եմ որևէ դիզայներ չի ներգրավվել , չեմ կարծում խելամիտ դիզայները նման լուծումներ տար»։
«Վիրավորված եմ՝տոնական օրվա առթիվ ճարտարապետական տեսքի աղավաղման համար, ես չգիտեմ ոնց են մտածել, ով է մտածել , ով է կազմակերպել , բնականաբար ինչ-որ պաասխանատու մարդ եղել է քաղաքապետարանում, ուրեմն՝ այդ մարդը չի հասկանում ո՛չ ճաշակից, ո՛չ ճարտարապետությունից»,- ասում է Սաշուր Քալաշյանը՝ ընդգծելով․ «Անճաշակ բան է արված, արհամրհված է ճարտարապետությունը»։
«Էսօր ամաչում եմ Հանրապետության հրապարակով քայլել , որովհետև այդ շենքներն ավելի քիչ են երևում, քան՝ դրանց ետևում կառուցված այլանդակ բարձրահարկերը»,-ասում է վաստակաշատ ճարարապետը ՝ հավելելով․ «Թամանյանականով, որով հպարտանում էինք այսօր չկա» ։
Մանրամaսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը