07 10 2022

2 ելույթ․ Ինչպիսի՞ ղեկավար է ունեցել Հայաստանը նախկինում և ինչպիսի՞ ղեկավարի պատճառով է ամաչում այսօր



Օրերս՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ ադրբեջանամետ ելույթով՝ հայտարարելով․ «Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:

Բազմիցս հրապարակվել են մադրիդյան սկզբունքները, և բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, անգիր գիտեն, որ մադրիդյան սկզբունքները Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ չեն դիտարկում․ ավելին, դա միակ փաստաթուղթն է, որտեղ խոսվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Սակայն փաստն այն է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը հայտարարում էր, թե «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պետք է՞ր Շուշին», կամ՝ Արցախը տեսական և գործնական որևէ շանս չուներ Ադրբեջանից դուրս լինելու, իր հիշատակած ժամանակ իշխանությւոնը թե ելույթներով, թե քայլերով, թե՛ փաստաթղթերով ապացուցել է, որ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Ի տարբերությւոն Նիկոլ Փաշինյանի, որը հայտարարում է, թե իր համար կարմիր գիծը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանի 29,800 քառակուսի կլոմետրը, իսկ Արցախի դեպքում կարևորը ոչ թե կարգավիճակն է, այլ այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգությունը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարմիր գիծ է արցախի այն անկախության ու անվտանգության մակարդակը, որ կար իր ժամանակ և եղելէ մինչև 2018 թվականը։
Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականի մայիսի 27-ին Հայաստան-Սփյուռք համաժողովում այս թեմայի վերաբերյալ ասում է․ «Մենք կողմ ենք խնդրի խաղաղ լուծմանը բանակցությունների սեղանի շուրջ: Մենք անհրաժեշտ ենք համարում կարգավորման գործընթացին ԼՂ-ի ներգրավումը: Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ինքնապաշտպանության իրավունքը: Մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար: ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ձևավորվել է Սովետական միության փլուզման  նաև պրոցեսների արդյունքում:  Ուրեմն այստեղ խոսք չի կարող գնալ որևէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի Սովետական Միության, այսպես ասենք, նախկին  այդ պետության տարածքային ամբողջականության մասին: Մենք պատրաստ ենք քննարկել կարգավորման հարցերը իրավական հարթությունում: Այ սրանք են այն բանաձևերը, որը այսօր մենք կիրառում ենք ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ: Ինձ հաճախ հարց են տալիս՝ որտե՞ղ է զիջման սահմանը, բոլոր հանդիպումների ժամանակ՝ հատակապես սփյուռքահայերի հետ: Անկախության և անվտանգության փաստացի մակարդակը՝ այ սա է այն սահմանը, որից այն կողմ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում մենք չենք կարող գնալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ