ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումների մասին տեղեկատվությամբ։ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղեկացնում են․ «Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինկենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի համար, ներառյալ և կարևոր է Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձը»։
Ուշագրավ է, որ Արարատ Միրզոյանին ներկայացնում են որպես Միրզոև։
Ամենայն հավանականությամբ, սա վրիպակ է։ Բայց ուշագրավ է, որ նման «վրիպակներ» հաճախ է լինում Արարատ Միրզոյանի վերաբերյալ։ Վերջերս էլ, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետհանդիպումից հետո, Արարատ Միրզոյանը ներկայացվում էր որպես «Արաբաթ» Միրզոյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը