03 10 2022

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով գուժում է նվիրյալ դաշնակցական Շաղիկ Մարուխյանի մահը:

Ընկերուհի Շաղիկը մանկության տարիներին ապրել է Լիբանանում, Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա հաստատվել Երևանում:

Հավատարիմ հոր և Դաշնակցության մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխյանը մշտապես եղել է անկախ Հայաստանի զինվորը: Արցախում, Հայ Օգնության Միության բարսեիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության օրգան «Երկիր» պաշտոնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամում  իր կատարած աշխատանքներով ու մեծածավալ ծրագրերով Շաղիկ Մարուխյանը նպաստել է հայոց նորանկախ պետականության կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխյանի թողած  լուսավոր և օրինակելի հետագիծը պատմությանը փոխանցող շարադրանքը դեռ կստեղծվի, իսկ նրա պայծառ անունը հավերժ կհիշվի սերունդների կողմից:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ