26 09 2022

Ստոկհոլմյան սինդրոմն այլևս իր տեղը զիջում է թալինյան սինդրոմին․ ՔՊ-ն Սիսիանում ու Թալինում 0 ձայն պիտի հավաքեր



Մեդիափորձագետ  Տիգրան Քոչարյանը ՏԻՄ ընտրություններում երեկ ՔՊ-ի հաղթանակը համարում է աբսուրդային, բայց ուշադրություն է հրավիրում հատկապես Թալինում ու Սիսիսանում գորշող իշխանության վստահության մեծ պաշարին․

«Սիսիանում 4 հազար մարդ երեկ իր տան բանալիները հանձնեց թշնամուն, 4000 մարդ թշնամու զորքին հրավիրեց իր տուն՝ այո ասելով այս իշխանությանը, ու սա այն դեպքում, երբ ՔՊ-ն է Սիսիանի գյուղեր բերել-մտցրել թշնամու զորքը, Սիսիանը դարձրել  է սահմանամերձ համայնք։ Իրականում 1 ձայն Սիսիանում ՔՊ-ին տալը «չեպե է», սա արդեն հոգեվերլուծողների քննարկման նյութը պիտի դառնա։  Ու ինձ չասեք , թե սրա նրա քեռուն էր ՔՊ-ն առաջադրել, հաղթանակը դրանով է պայմանավորված, կամ Հանրային են միայն դիտում, ոչ․․․․ հաստատ բնակչությանը Հ1-ով չի տարհանվել Սյունիքից օրեր առաջ, Հ1-ով Սյունիքից բարձունքներ չեն տվել ու Հ1-ով չի Ալիևնը մտելՍյունիքի բնակավայրեր, սա դառն իրականությունն է մեր ու սյունեցու։ Իսկ  էլ ինչ անի՞ ընդդիմությունը այս պայմաններում»,-ասում է Տիգրան Քոչարյանը ՝ նշելով, որ գիտակցական մակարդակում Թալինում ու Սիսիանում իշխող կուսակցության հաղթանակը ըստ նրա՝ չունի բացատրություն։

Ընդգծենք, երեկ Հանրապետության 18 խոշորացված համայնքներից 8-ում ձայների առավելությամբ հաղթանակ է տարել գործող իծխանությունն՝ իր ավագանու կազմով․ Սիսիանում, Թալինում, Վայոց ձոր-Եղեգիս ու Արենի համայնքներում, Կոտայքի Ակունքում ու Ջրվեժ համայնքներում , Լոռվա  Գյուլագարակ և Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում միչև 35-40 տոկոս ձայներով հաղթաակ է տարել ՔՊ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ