Այսօր երեկոյան հայ–ադրբեջանական արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։
«Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը