Ադրբեջանը շարունակում է նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմանի մի շարք ուղղություններով՝ Վարդենիս,Սոթք,Արտանիշ։ Վարդենիսում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար ArmDaily-ն կապ է հաստատել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան հետ։ Վերջինի խոսքով ՝ այս պահին Վարդենիսում թույլ փոխհրաձգութուն է։ «Մի երկու ժամ դադարել էր,կրակոցներ չկային։15 րոպե է արդեն նորից սկսել են կրակել, թույլ մարտեր են»,-ասաց Խաչատրյանը,հավելելով,որ բնակիչները համայնքում են , չեն տարհանվել։ «Նույնիսկ կանանց ու երեխաներին չենք տարհանել։Այս պահին վիրավորներ ունենք,սակայն թիվ չեմ կարող ասել»,-նշեց համայնքի ղեկավարը։
Ըստ Խաչատրյանի՝ ընդհանուր իրավիճակը վերահսկողության տակ է։«Բոլորն իրենց տեղերում են,այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարները։Այստեղ են նաև մարզպետը,փոխմարզպետները։ Այս պահին մեր խնդիրն է այն է,որ դադարեցնենք կրակը»,-հավելեց Ահարոն Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը