22 08 2022

ժողովուրդը կարող է ոտքի կանգնել ու պարտադրել, որ Բերձորն ու Աղավնոն մեզ մնան․ ակցիայի մասնակից



Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ Բերձորի և Աղավնոյի հանձնմանը:

Քաղաքացիները դրոշներ և «Եղի՛ր պահանջատեր, պահանջի՛ր քո հողի վրա քո իրավունքները», «Ազգային համախմբում. ազգ-բանակ» «Բորձորն ու Աղավոնոն մեր պետականության վերջի սկիզբն են» գրություններով պաստառներ էին պարզել.

«Մենք ուզում ենք պարտադրել, որ մեր հողերը մեզ մնան, չհանձնվեն, անհնար ոչինչ չկա, ժողովուրդը կարող է ոտքի կանգնել ու պարտադրել, որ Բերձորն ու Աղավնոն մեզ մնան, պետք է աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արևիկ Նիկողոսյանը:

Մնարամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ