19 08 2022

Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց․ ԱՆ

Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, թե ինչպես կարելի է անկանխիկ տարբերակով վճարել բժշկական ծառայությունների դիմաց։

ՊՈՍ տերմինալի միջոցով

-քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,

-անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով

-բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:

Բջջային հավելվածի միջոցով

 -բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին  կատարել փոխանցում,

-QR կոդի սքանավորման միջոցով,

-Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

 Բանկային փոխանցման միջոցով

-բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ