16 08 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 3 մարդ․ ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 3 մարդ․ ԱԻՆ

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան

3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։ Նա 1951թ.–ին ծնված Արտավազդ Հայրապետյան է։ Այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է, մեկինը` ոչ։

 
Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964 թ․
Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967 թ․
Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960 թ․
Անահիտ Զարզանդի Խալաթյան,
Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960 թ․
Գայանե Արտավազդի Ավետիսյան` ծնված 1966 թ․
Արամ Կոմիսարի Հայրապետյան` ծնված 1980 թ․
Վաչագան Վահագնի Եղոյան` ծնված 2000 թ․
Էռնա Մանվելի Գրիգորյան` ծնված 1980 թ․
Հարություն Սամվելի Գարաքյան` ծնված 1987 թ․
Մարիամ Արմենի Խաչատրյան` ծնված 1992 թ․
Սիրարփի Արմենի Խաչատրյան` ծնված 1994 թ․
Մարատ Կարենի Շահբազյան` ծնված 2018 թ․
Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան` ծնված 1976 թ
Արտավազդ Հայրապետյան`ծնված 1951 թ․

ԱԻՆ-ի այս թարմացումը ժամը 17:00-ի դրությամբ է:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ