12 08 2022

Եթե որոշել են, ուզում ես 500 հոգով գնա կռվիր, մոմի պես հալվելու ես. Շահե Աճեմյանը՝ Բերձորի ու Աղավնոյի հանձնման մասին



Եթե Արցախի իշխանությունները և ՀՀ իշխանությունները միասնաբար որոշել են Աղավնոն, Բերձորը դատարկել, ապա մնացած ամեն ինչ մի տեսակ ավելորդություն է, որովհետև որքան էլ հայրենասեր լինես, մարտական ոգի ունենաս, վեր կենաս քո սեփական զնեքով գնաս Աղավնոն ու Բերձորը պաշտպանելու, իշխանությունները դավադրություն են գործադրում, ինչ կարող ես անել: Ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

«Եթե որոշել են, այդպես էլ պետք է լինի, եթե դու թիկուքն չունես, եթե հետևումդ պետականություն չկա, ուզում ես 500 հոգի գնա մահապարտ, այդ 500 հոգին 5 օր, 5 շաբաթ կարող է կռվել, բայց մոմի պես հալվելու է. և դրա օգուտը որն է: Ես այսօր կիենտրոնացած չեմ Աղավնոյի և Բերձորի վրա, ես կենտրոնացած եմ Արցախի մնացյալ հատվածների վրա, որտեղ դեռ հայ զինվորն ու կամավորը կանգնած են և պաշտպանում են երկիրը»:

Մանրամասները՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ