01 08 2022

Հյուսիսային պողոտայում քայլում էի, տեսա, որ շան ձագեր են վաճառում, ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել․ Երևանի քաղաքապետ



Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, ինձ համար արդեն անհասականալի է, շան ձագեր են վաճառում: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակացությանժամանակ ասաց  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքի կենտրոնում կենդանիների վաճառքին:

«Նորմալ չէ, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ բերել ենք, որ երեխեքը սիրեն։ Ես էլ ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել, երեխեքն էդ էլ են սիրում»:

Քաղաքապետին տեղեկացրին, որ նախորդ շաբաթ այդ ամենն արձանագրվել է  հասարակական կարգի պահպանության վարչության կողմից և շների վաճառքի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի տուգանքը կազմում է 50-70 հազար դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ