20 07 2022

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ