10 07 2022

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ