24 06 2022

Ձեզ խոստացել էին խաղաղություն, իսկ մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով ունենք 124 զոհ․ Վարդևանյան



Ժողովուրդ ջան, ձեզ խաբել են, խաբել են այն աստիճանի, որ ուրիշ ձև չի լինում։ Այս մարդիկ հիմա անում են  ամեն ինչ, որ Արցախից հրաժարվեն, մեր սրբազան հող ու ջրից հրաժարվեն։ Այս մասին  Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով, իշխանությունները նաև խաբել են, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։

«Հենց իրենք են արդեն ընդունում, որ կան նախապայմաններ, որ թուրքը պայման է դնում հայի առաջ։ Այս իշխանությունը բերել է աղետ և բերելու է աղետ։ Ձեզ խոստացել էին, որ բերելու են խաղաղության դարաշրջան, դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ից հետո երբ ամեն օր ձեզ վախացրել են մեզնով, վախեցրել են պատերազմով, մենք արդեն ունենք 124 զոհ․․․»

Արամ Վարդևանյանը իր ելույթում նաև անդրադարձել է սոցիալ-տնտեսական ոլորտին, իրավական համակարգի վիճակին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ