Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Որոշ հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում անձրև կգա երեկոյան ժամերին։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը