03 06 2022

Մենք ցանկացած քայլ անելու ենք հայրենավաճառությունը կանխելու համար. Հայկ Մամիջանյան



Մեծագույն մանիպուլյացիա է այն միտքը, որ եթե ասեն, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կխաթարի բանակցություններին, ուզում են մոլորեցնել ժողովրդին: Այս մասին ընդդիմադիր պատգամավորների հրավիրած արտահերթ նիստի չկայանալուց հետո ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Այն առաջնորդը, որը հայտարարում էր, թե ցանկացած հարց քննարկելու է հրապարակում, հիմա Արցախի հետ կապված որևէ հանդիպումից հետո անգամ հարկ չի համարում տեղյակ պահել Արցախի իշխանություններին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ