« Եկել ենք Էռատոյին ասելու, որ սա Էատոների երկիրը չէ, այլ Սոսեների երկիրն է , պատրաստ ենք ապրելու, կռվելու ,մեռնելու ի՞նչ կոնկրետ քայլեր են արվելու կապիտուլյանտին հեռացնելու համար»,-նման հարց հնչեցրեց քաղաքացիներից մեկը՝ Ֆրանսիայի հրապարակում հանրայաին հարցուպատասխանի ժամանակ։
Հարցին նախ պատասխանեց Սեյրան Օհանյանը՝ նշելով
« Ակնհայտ է,որ մենք չափազանց դժվար իրավիճակում ենք գտնվում և և մեզ համար ցավ է ոչ միայն այն պարտությունը, որ կրել է հայ ժողվուրդը , Արցախը և նաև Հայաստանն իր սահմաններում և իր երկրի ներսում՝ միասնության , համախմբման , ինքնիշխանության անկման, ցավ է նաև այն, որ երկրի իշխանությունները ոչ մի հետևություն չեն արել, այլ և ամբողջ պատերազմի պարտության ընթացքը խրախուսել և խրախուսում են։ Գտնվելով Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների ճնշման ներոքո հայ ժողովրդին տանում են վերջնական ինքնիշխանության կորստի։ Դա է պատճառը, որ մենք ընտրել ենք կարգախոս «ո՛չ Հայաստանի թուրքացմանը» և «ո՛չ Արցախի հայաթափմանը»․ հիմա այս շարժման հիմնական նպատակը հանրային ճնշումներն են , հանրային ճնշման ներքո կարող ենք այս իշխանություններին հեռացնել»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Այնուհետև Իշխան սաղաթելյան էլ արձագանքելով ասաց․
«Այն ինչ այս ընթացքում արել ենք, մեծ ձեռքբերում էր․ առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով պատրաստվում էր հանձնել Արցախը , այդ թվում՝ Հայաստնից որոշ տարածքներ , ի՞նչ պետք է անենք, բանաձևը շատ հստակ է ու պարզ՝ պահենք տեմպը , ավելացնենք ճնշումը, անհնազանդության ակցիաների և՛ քանակը, և՛ ծավալը»,-ասաց Սաղաթելյնաը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը