18 05 2022

Մայիսի 16-ին ոստիկանությունն ստացել է մոտ 5 միլիոն դոլար պարգևավճար․ Իշխան Սաղաթելյան



Մայիսի 16-ին ոստիկանությունն ստացել է 2 մլրդ 180 մլն դրամի պարգևավճար, մոտ 5 միլիոն դոլար, պաշտոնական թիվ եմ ասում։ Երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար։ Ավելին, մայիսի 11-ին ստացել է 700 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 մլրդ դրամ, շուրջ 6,5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիականությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Դիմելով ոստիկանապետին սաղաթելյանն ասաց․ «Պետք է անհապաղ կասեցվի այն ոստիկանների լիազորությունները որոնք այս օրերին գործել են ապօրինություններ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ