18 05 2022

Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ․ Վարուժան Գեղամյան

Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2021 թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարում է. «Իսկ Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի՝ Սյունիքի մարզը) այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծման արդյունքում մենք, իհարկե, կօգտվենք դրանից և կվերադարձնենք մեր քաղաքացիներին իրենց նախնիների հողերը։ Այդպիսի ծրագրեր կան և դա բնական է, քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են այժմյան Հայաստանի տարածքից։ Ոչ միայն Զանգեզուրի, այլև Գյոյչայի շրջանից և նրանք լիարժեք իրավունք ունեն ապրելու իրենց նախնիների հողում։ Մենք այս գործը թողնում են հաջորդ փուլի համար»։

Շտապեմ հավելել, որ այդ հաջորդ փուլը սկսված է։ Ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ։

Երեկոյան ես, ընկերներս, բարեկամներս ու հազարավոր անծանոթ հայեր նորից լինելու ենք հրապարակում ու երթերին, որպեսզի մեր բողոքը հայտնենք Սյունիքի թուրքացման, Արցախի վերջնական հանձնման դեմ։ Մենք դուրս չենք գալիս որևէ ուժի ու քաղաքական գործչի համար, այլ Հայաստանի պետականության փրկության համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ