10 05 2022

Հողաշերտի փլվածքի հետևանքով Հրազդան գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի



Մայիսի 10-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ