26 04 2022

Ոստիկանությունը երեկվանից դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից՝ կատարելով ապօրինի հրահանգներ․ Սաղաթելյան



Ակնհայտ է՝ իշխանության ղեկին հայտնված Քաջ Նազարը տվայտանքների մեջ է, ինքը այսօր ՀՀ-ում ունի մի հենարան, դա ոստիկանությունն է, որը մեկ մարդւո հրահանգով կատարում է ապօրինություններ։ դաշնակցության երիտասարդական կենտրոնի մոտ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ-որ կատարվում է այս պահին, ապօրինություն է, և որևէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է  մտնել դաշնակցության գրասենյակ ու այս ապօրինությունները շարունակի։ Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու։ Ոստիկանությունը երեկվանից դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից, կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները։ Այս տղերքին, որ այսպես կոպիտ և ապօրինի ձևով ձերբակալում են, մեր տղեքը այս պատերազմում կորցրել են իրենց ընկրեներին, իրենց եղբայրենրին, հետ չեն կանգնելու»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ