12 04 2022

Ադրբեջանցիները շատ գոհ են Փաշինյանից ու ՔՊ-ից և խիստ քննադատում են ԱԺ ընդդիմությանը․ Hraparak.am

Ադրբեջանցիները շատ գոհ են  Փաշինյանից ու ՔՊ-ից  և խիստ քննադատում են ԱԺ ընդդիմությանը․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ ադրբեջանական մամուլը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօրվա նիստի  ժամանակ հայտարարեցին, որ  բոյկոտելու են քառօրյա նիստերը և մեկնելու են Արցախ: Բացի այդ, Սեյրան Օհանյանը Արցախի դրոշն ամրացրել էր ԱԺ ամբիոնին, ինչը հեռացրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Այսօրվա կատարվածը վրդովվեցրել է ադրբեջանական մամուլի ներկայացուցիչներին: Հետաքրքիր է, որ նրանք խոսում են գրեթե նույն  բառապաշարով, նույն մտքերն են արտահայտում, ինչ ՔՊ-ական պատգամավորները:  

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ հայ ազգայնականները Ղարաբաղի վերին մասը անվանում են «նախահռոմեական» տեղանունով՝ Արցախ: Իսկ Սեյրան Օհանյանի մասին գրել է. «Հիշեցնենք, որ ղարաբաղյաներկրորդ պատերազմի ժամանակ գեներալ-գնդապետ Օհանյանը գրավված Շուշայի հրամանատարն էր և խայտառակ կերպով փախել էր մարտի դաշտից»։ Սա նույն փաշինյանական քարոզչամեքենայի թեզերից է: Իսկ Արցախի դրոշը ադրբեջանցիների համար գործվածքի կտոր է: «Օհանյանի եռանդը չհանդարտվեց. պոպուլիստը խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ ամբիոնից կախեց ղարաբաղցի հայերի անջատողական դրոշը։ Սակայն գործվածքի կտորը երկար չդիմացավ ամբիոնում. այն հեռացրեց իշխող «Քաղաքացիական համաձայնություն» կուսակցության պատգամավոր Վահան Ալեքսանյանը»,-գրում է ադրբեջանական մեդիան։

Սակայն, նրանք գոհուանակությամբ են հիշատակում իշխանական պատգամավորների վարքագիծն ու խոսքերը. «Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սադրանք է անվանել ընդդիմության կողմից խորհրդարանի նիստերը բոյկոտելը և առավել եւս նրանց այցը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածք։ Նրա խոսքով, ընդդիմության այս քայլը կսրի Հայաստանի և այդ տարածքներում ապրող հայերի անվտանգության խնդիրները։ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն օգտագործում է Ղարաբաղի հարցը և անվտանգության խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար։ «Մենք մեր ժողովրդի հետ միասին դա թույլ չենք տա»: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համակարծիք էր իր գործընկերոջ հետ՝ ասելով, որ ընդդիմության կողմից թուրքական դրոշը այրելը և Ղարաբաղ մեկնելը Հայաստանի համար լավ բան չեն: «Եթե այրելով Թուրքիայի դրոշը, դուք կոնկրետ քայլ արեցիք Հայաստանի համար և նպաստեցիք երկրում ինչ-որ դրական գործընթացի, ապա ամեն ինչ ճիշտ եք արել։ Սակայն մենք դրանում ոչ մի լավ բան չտեսանք։ Եթե ​​կարծում եք, որ Թուրքիայի դրոշն այրելով՝ փրկում եք ձեր հայրենիքը, ապա նկարեք փիղ ու պատառոտելով նրան՝ պատկերացրեք ձեզ ուժեղ տղաներ։ Ձեր տեղն արդեն աղբանոցում է»- գրում է ադրբեջանական մեդիան:  

Ինչպես միշտ, ադրբեջանական մամուլը հանդես է գալիս Փաշինյանի իշխանության պաշտպանի դերում.«Ռեւանշիստական ​​ընդդիմությունը՝ ի դեմս գունավոր հեղափոխության ժամանակ տապալված ղարաբաղյան կլանի, ամեն կերպ մակաբուծում է ոտնահարված հայկական ջինգոիզմին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Նիկոլ Փաշինյանի օրինական իշխանությունը տապալելու համար»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ