12 04 2022

«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել. Ալեքսանդր Կոչուբաև

«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել. Ալեքսանդր Կոչուբաև

Երեկ տեղեկացանք, որ դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Գարեգին Պետրոսյանը պետք է ներեղություն խնդրի Ալեն Սիմոնյանից. Հատկանշական է, որ գործը քննվել է «տնավարի», առանց մեզ ծանուցելու, ընդ որում դատարանը պարտավորեցրել է հրապարակում անել մի ՍՊԸ-ի, որը չի հանդիսանում լրատվական կայքի սեփականատեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գործը «գյոզով» քննարկելը, ըստ մեզ բացատրվում է նրանով, որ հայցվորը կցված նկարի բովանդակությունն է։ Դատավարության մեջ չներգրավելով, դատարանը մեզ զրկել է դատավարական մի շարք երաշխիքներից, մասնավորապես հիմնավորելուց, որ, օրինակ, հրապարակումը (տկարամիտը, սակավամիտը, ծեծ ուտել ցանկացողը և այլն) համապատասխանում է իրականությանը, չի արատավորում անձի պատիվը և արժանապատվությունը, գործով փորձաքննություն նշանակելու, ընկալման խանգարումները պարզելու դատավարական հնարավորություններից  և այլն։ 

Այս և մյուս խախտումների հիմքով ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք»։

2020 թվականի մայիսին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, հասարակական գործիչ Գարեգին Պետրոսյանի։ Սիմոնյանը հայցադիմումով պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու պահանջ է ներկայացրել։

Գարեգին Պետրոսյանն ապրիլի 19-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, թե Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը։

«Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը։ Մեկը մտնում ա բուքմեյքերական ընկերություն և առանց խաղադրույք կատարելու իրա համար նստում ու ֆուտբոլ ա նայում։ Այսպես, մի քանի ժամ։ Համբերությունը հատած աշխատակիցն հարցնում ա չես ուզու՞մ մի բան ասես «խփեմ» (նկատի ունենալով խաղադրույքը), էս անասունս էլ տանում բերում՝ քֆուր ա անում։ Հիմա էս մեր տկարամիտն ա՝ որ էդ ա պաշտոնական դիրքի գիտակցումդ, գորիսեցիների ասած, խի՞ ես ռեխդ ծռել հասել ԱԺ։ Ակվարիումից դուրս գայիր, ծեծ ուտեիր, հետ մտնեիր...)»,- գրել էր Պետրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ