08 04 2022

Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը. Անդրանիկ Թևանյան

Պետք է հստակ արձանագրել, որ Բրյուսելում կայացած բանակցություններն ամբողջությամբ համապատասխանում էին ադրբեջանական օրակարգին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում բանակցություններից հետո, ըստ էության, բավարարեց Ադրբեջանի և Թուրքիայի պահանջը։

Խոսքն, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցային գործընթացի հաստատման պայմանագրի մասին է, որի մասին երբեք բացահայտ չի խոսվել։

«Ադրբեջանի կողմից սկսված գործընթացը կոնկրետ նպատակներ էր հետապնդում։ Միաժամանակ հավաքական Արևմուտքն, ըստ էության, սատարեց այս նախաձեռնությանը։ Այն, փաստացի, ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս բերելուն»,-պարզաբանեց Թևանյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու Ադրբեջանի պահանջը։ Այս առաջարկը, ինչպես նաև Բաքվի նախաձեռնած 5 սկզբունքները Ադրբեջանի կողմից հնչել են դեռևս բրյուսելյան հանդիպումից առաջ։

«Պաշտոնական Երևանն անմիջապես տվել է իր համաձայնությունը։ Հայկական կողմի կարմիր գծերին վերաբերող մեր բոլոր հարցերը կոնկրետ պատասխան չեն ստացել։ Խոսքը հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում հնարավոր ընդգրկման մասին է։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ Ղարաբաղը չի կարող ներառվել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով»,-ասաց Թևանյանը։

Պատգամավորը նշեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո հրապարակվել է համապատասխան հայտարարություն, որից պարզ է դառնում, որ արցախյան հիմնախնդրին վերաբերող ոչ մի հարց չի քննարկվել։ Ավելին, նսեմացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ