Հանրապետության տարածքում` ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի գիշերն առանձին շրջաններում, 6-ի ցերեկը, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 2-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +25 +27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ 15 +19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ 16+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21 +23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15 +19,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ 10+15, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+ 26,
Արարատում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ + 26 + 30,
Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ + 26 + 29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +26 +30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +23 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+34։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը