24 03 2022

Աննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»

Աննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: 


Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ