27 07 2016

Վարչապետը՝ Տավուշի մարզում

Վարչապետը՝ Տավուշի մարզում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հովիկ Աբրահամյանը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած  վերակառուցման աշխատանքների ընթացքը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ:

Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին:

Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին:

Վարչապետի այցին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ