05 02 2025

Նիկոլս արեց այն ամենը, ինչից միշտ բողոքում էր․ նախկին աջակից



 

«Մենք իրենց զոռով վերցրել-բերել-դրել ենք իշխանության։ Ովքե՞ր են էսօր մեր ղեկավարները, բերաններից կաթնահոտ եկող երիտասարդներ։ Ի՞նչ արեցին իրանք, Նիկոլս արեց այն ամենը, ինչից ինքը միշտ բողոքում էր, միշտ ցուցեր էր կազմակերպում, ամբողջը իրագործեց»,- ասաց քաղաքացիներից մեկը, որը կառավարության շենքի դիմաց մասնակցում էր հարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիային։

Ապա շարունակեց․ «Մենք վստահաբար իմանալով, որ ինքը էդ հասունությունը չունի, որ ղեկավարի երկիրը, բայց ուրիշը չկար, իրեն բերեցինք՝ մտածելով, որ ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ ա։ Ինքը ի՞նչ արեց, ժողովրդի ծոցի մեջ արեց։

Հրաժարական չի տա՞, մենք կհանենք, մենք բերել ենք, մենք էլ կհանենք իրան։ Թող իրենք վախենան, Չաուշեսկու նման պատի տակ չկարկոծվեն հանկարծ։ Իրենք դրանից պետք է վախենան, հերիք ա ժողովրդին գազազեցնեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ