01 02 2025

Վարորդները լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտին․ պատգամավոր

Վարորդները լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտին․ պատգամավոր

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։

Այս պահին պետք է արձանագրել.

  1. վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը,
  2. քաղաքացիների մեծ մասը լուռ կամ հրապարակային հայտարարություններով մասնակցում է բոյկոտին և չի վճարում 150 դրամ,
  3. քաղաքացիները հիմնականում չեն տեսնում էական բարեփոխում և դժգոհ են տրանսպորտային համակարգի վիճակից,
  4. տրնասպորտի գնի էական թանկացումը սոցիալական անտանելի բեռ է ավելացնում տասնյակ հազարավոր ընտանիքների համար, որոնց մի քանի անդամներն ամենօրյա ռեժիմով օգտվում են հանրային տրանսպորտից, հատկապես խոսքը վերաբերում է' հարյուր հազարավոր թոշակառուներին, աշխատող աղքատներին, ուսանողներին»։

Հիշեցնենք՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, տրանսպորտի գինը Երևանում թանկացել է՝ դառնալով 150 դրամ։ Հասարակական, քաղաքական գործիչները ակցիա են անում ավտոբուսներում՝ կոչ անելով քաղաքացիներին կա՛մ վճարել 100 դրամ կամ երթևեկել անվճար։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ