Վաղ առավոտից գործադուլ են անում Երևանի ավտոբուսների վարորդները։ Պահանջը, ըստ նրանց, միայն աշխատավարձի բարձրացումը չէ։
«Մեր պահանջները շատ-շատ են, ընդհուպ մինչև մարդկային ստանդարտներ։ Տուալետ չունենք։ Դու իմ հետ ավտոբուսով էթում ես աշխատանքի, քեզ հաճելի կլինի՞ ես ավտոբուսը կանգառում կանգնացնեմ, ասեմ՝ ժղովուրդ ջան կներեք, տուալետի կարիք ունեմ»,- ասում է վարորդներից մեկը։
«Ձեզ համար հաճելի է՞, որ նստում եք ավտոբուս, տեսնում եք վարորդը սիրուն հագել է համազգեստ։ Բա մեկդ հարց տվեք, էդ համազգեստը ո՞վ ա տվել ձեզ, 12,500 դրա մեզ վրա վաճառել են համազգեստը, 5 հազար դրամ էլ էն կարճ ժիլետները։ Դա՝ քաղաքապետարանը։ Դու քո վարորդի վրա բերում համազգեստ ե՞ս վաճառում, դա անելու բան ա՞։ Յարմրկա է՞ դառել քաղաքապետարանը, էթանք էնտեղից էլ նոր տարվա մանդարն, կարալյոկ առնենք, էլի»,- ասում է մեկ այլ վարորդ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը