18 03 2022

ՀՀ իշխանությունը չի էլ հասկանում, թե նման հայտարարություները ինչպես են հարվածում արցախցուն. Գեղամ Մանուկյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց խմբակցության պատգամավորների Արցախ այցից մանրամասներ: Նրա խոսքով՝ հանդիպել են բնակիչներին, զրուցել հետները, իրչավիճակը տեղում հասկացել, քննարկումներ են ունեցել պաշտոնյաների, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ:

«Անհանգիստ մթնոլորտ էր՝ հաշվի առնելով ՀՀ Արտաքին գործերի նախարարի աղմկահարույց հայտարարությունները, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վտանգավոր ելույթները: Առհասարակ իշխանական պատգամավորների իրար հաջորդող հայտարարությունները չեն կարող չազդել մեր հայրենակիցների վրա»,-ասաց նա: Նա նաև տեղեկացրեց, որ մարտի 21-ին լինելու են խորհրդարանական լսումներ, որին մասնակցելու են Արցախի բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ