Մարտի 10-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ հունվարին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին,որը կկայանա մարտի 11-13-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը