05 03 2022

Սպարապետի ու Բանակի վրա իրենց հոդվածներով «ցեխ շպրտողները» այսօր «իշխանության» են․ Շարմազանով

Սպարապետի ու Բանակի վրա իրենց հոդվածներով «ցեխ շպրտողները» այսօր «իշխանության» են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սպարապետի տարեդարձն է։

Շատերս ենք խորհում, թե ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ կասեր ու կաներ Սպարապետն այսօր։

Շատերը հիշում և մեջբերում են Վազգեն Սպարապետի խոսքերը։

Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի և Հադրութի հայկականության պահպանմանը։

Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։

Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի, Հայոց Բանակի, Վազգենի մարտական ընկերների, քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։

Նրանք դա անում էին և՛ մինչև հոկտեմբերի 27-ը, և՛ դրանից հետո:

Մենք հիշում ենք, թե ով, ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։

Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։

Այո ,«ժանգը» մեզ ներսից քայքայում է։

Բայց լավ իմացեք, անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախմբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։

Իսկ «ժանգը» պետք է մաքրել, նույնիսկ շատ ենք ուշացել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ