01 03 2022

Մենք շուտով կհրապարակենք տարբերակ, թե ինչպես պետք է բացահայտել պատերազմի մեղավորներին. Գեղամ Նազարյան



Լինելով խորհրդարանական կառավարման երկիր, Ազգային ժողովում այսօր չկազմակերպեց քննարկում, թեկուզ փակ, որ հասկանայինք, թե ինչ է կատարվում, ինչ պետք է անենք, կամ ինչ չանենք: Այսպես ակնհայտորեն գործադիր իշխանությւան ղեկավարը շարունակաբար իր խնդիրն է լուծում՝ ավելի ու ավելի արժեզրկելով Ազգաին ժողովը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նրա խոսքով՝ ՔՊ-ն փորձում է մանիպուլացնել հասարկությանը, թե ընդդիմությունը չի ուզում բացահայտել արյունալի պատերազմի հանգամանքները:

«Եթե անգամ մի տոկոս հնարավորություն լիներ օգտագործել այդ հանձնաժողովը ճշմարտությունը բացահայտելու համար, վստահ եքեղ, որ մենք կմասնակցեինք: մենք առաջարկել ենք տարբերակ, որը շուտով պաշտոնապես կրապարակենք, թե ինչպիսին պետք է լինի այդ հանձնաժողովը, թե ովքեր մեր երկիր պատերազմ բերեցին, ինչ արեցին և ինչ չարեցին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ