Հաշվի առնելով այսօրվա փոխկապակցված աշխարհը, ցանկացած պատժամիջոց մի երկրով չի սահմանափակվում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասով:
«Նույնիսկ պատժամիջոց կիրառող երկրներն են դրանից բացասական ազդեցություն կրում, և դրա մասին խոսում են նաև պատժամիջոց կիրառող երկրները: Եթե Հայաստանին անդրադառնանք, պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանը ռուսական տնտեսության հետ խիստ սերտորեն ինտեգրված է, Ռուսաստանը մեր ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է, և եթե ռուսական տնեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ապա բնականաբար ծանր ժամանակներ են սպասվում նաև ՀՀ տնտեսությանը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը